‘Բունդեսլիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել’

934

Ձմեռային դադարից հետ այսօրվանից կմեկնարկի Բունդեսլիգան: Գերմանական ֆուտբոլային ակումբները կշարունակեն իրենց պայքարը հաղթողի կոչումը նվաճելու համար: Ներկայացնում ենք տեղի ունենալիք առավել ուշագրավ հանդիպումների համառոտ տեսությունը: Եվ այսպես՝ մրցաշարի առաջատարը՝ «Բավարիան» արտագնա հանդիպում կանցկացնի «Վոլֆսբուրգի» հետ, իսկ «Բայերը» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»:

 

 

«Վոլֆսբուրգ» — «Բավարիա»

Հունվարի 30, ուրբաթ, ժամը՝ 23:30,

Մրցավար՝ Տոբիաս Վելց

Այս հանդիպումը կարելի է   համարել ոչ միայն 18-րդ խաղափուլի կենտրոնականը, այլև առաջնության  ամբողջ երկրորդ մասի: Հնարավոր է իմաստ կա այն բանում, որ հենց այսоր, «Ֆոլսֆագեն Արենա»-ում վերջնականապես կորոշվի չեմպիոնական տիտղոսի հարցը. «Բավարիայի» հաղթանակի դեպքում  առաջին և երկրորդ տեղերի միջև միավորների տարբերությունը կլինի շատ անհավանական մի թիվ՝ 14 միավոր:

Ուշագրավ է, որ ձմեռային դադարի ժամանակ տեղի ունեցած ընկերական խաղերի ընթացքում երկու թիմերն էլ հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել՝ տոնելով երեք հաղթանակ:«Կարծում եմ, որ մենք լավ ենք նախապտրաստվել  «Վոլսֆբուրգի» հետ խաղին: Եվ լավ է այն, որ մենք հենց առաջին հանդիպումն անցկացնելու ենք Բունդեսլիգայի երկրորդ թիմի հետ»,-ասել է Պեպ Գվարդիոլան: Իսպանացի մասնագետը հասկացրել է նաև, որ մրցակցի հանդեպ մեծագույն հարգանքով է լցված.««Վոլսֆնուրգը»» դեռևս շատ լավ է անցկացնում մրցաշրջանը, և մեզ համար հաստատ դժվար կլինի»:

Ու թեև այս երկու թիմերի վերջին հանդիպումների վիճակագրությունն ակնհայտորեն «Բավարիայի» оգտին է (վերջին 11 հանդիպումներում 10 հաղթանակ և մեկ՝ ոչ ոքի), այնուհանդերձ, այնպիսի զգացում կա, որ Գերմանիայի «Ծեր տիկնոջը» ունակ է կանգնեցնելու հենց «Վոլֆսբուրգը»: Իսկ դա առաջին հերթին կարող է տեղի ունենալ շնորհիվ թիմի խաղային ոճի՝ պաշտպանությունից արագ հարձակման անցնելու և ստանդարտ դիրքերը արդյունավետ оգտագործելու կարողության:

«Բայեր»-«Բորուսիա» Դորտմունտ

Հունվարի 31, շաբաթ, ժամը 21:30

Մրցավար՝ Կնուտ Կիրխեր

Բունդեսլիգայի ֆուտբոլային շաբաթоրյա երեկոն կեզրափակվի իր մեջ ամենաշատ ինտրիգ պարունակող հանդիպումով: Ինտրիգը ոչ այնքան մրցակից թիմերի անվանումների մեջ է, այլ այն բանի, որ բոլորն ուզում են պարզել, թե ինչ վիճակում է «Բորուսիան» ձմեռային արձակուրդից հետո: Ասել, որ առաջին շրջանը Կլոպի թիմը ձախողեց, նշանակում է ոչինչ չասել: Մի թիմ, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայի փլեյ-оֆֆ փուլում, գտնվում է Բունդեսլիգայի առաջնության վերջին հորիզոնականներում:

Դորտմունդի երկրպագուներին չի կարող չուրախացնել նաև այն, որ թիմը հիվանդասենյակը մասնակիորեն դատարկվել է: Խաղդաշտ են վերադարձել Ռոյսը, Սոկրատիսը և Մխիթարյանը: Ցավոք, դեռևս պատրաստ չէ հանդիպմանը Սվեն Բենդերը, բայց ահա Ավստրայից այստեղ եկած Քևին Քեմպլը կարող է խաղադաշտ դուրս գալ առաջին իսկ րոպեներից:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը’
Հաջորդ հոդվածը‘Ռադայի պատգամավորներն առաջարկել են Յանուկովիչին զրկել նախագահի կոչումից’