‘Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան’

1079

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը երկրպագուների շրջանում անցկացվող քվեարկությամբ կազմում է առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը:

Աջ կիսապաշտպանի դիրքում քվեարկության արդյունքում հաղթել է Հենրիխ Մխիթարյանը: Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ստացել է ձայների 62%-ը և շրջանցել է Լերոյ Սանեին («Շալկե»), Կինգսլի Կոմանին («Բավարիա»), Ռաուլ Բոբադիլյային («Աուգսբուրգ»):

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի, խփել է 6 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում, իսկ «Բորուսսիան» 17-րդ տուրից հետո ունի 38 միավոր, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 8 միավորով:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին «Բավարիային» տրանսֆերային պահանջներ չի ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Ռուդի Գարսիան հեռացվել է աշխատանքից’