‘Բունդեսլիգա. Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ’

7224

Տրանսֆերային պատուհանը դեռ պաշտոնապես բաց չէ, բայց շուկան արդեն ակտիվ է: Գերմանիայում օգտվում են Բունդեսլիգայի գրեթե մեկ ամսվա արձակուրդից, որպեսզի տարվա առաջին խաղին ներկայանան արդեն համակարգված թիմով: Օրինակ` «Շտուտգարտը» «Վոլֆսբուրգից» Մարիո Գոմեսին ձեռք բերելուց հետո տարին ցանկանում է փակել ևս մեկ մեծ անունով: Անգամ բանակցում է «Բորուսիայի» հետ Անդրե Շյուրլեի ձեռքբերման համար:

Մեծ փոփոխությունները: Մրցաշրջանի առաջին հատվածում «Շտուտգարտը» խնդիրներ ուներ հարձակման գծում: Միայն «Քյոլնն» է ավելի քիչ գոլ խփել: Այդ պատճառով Մարիո Գոմեսից հետո բանակցում է Անդրե Շյուրլեի հետ: «Բորուսիայի» եզրայինը, որը Բրազիլիայի Մունդիալի գլխավոր հերոսներից էր, Ռուսաստանը բաց թողնելու լուրջ վտանգի մեջ է: «Բորուսիայի» կազմում չի խաղում, այդ պատճառով էլ ցանկանում է հեռանալ: Խնդիրն այն է, որ «Շտուտգարտը» չի կարող իրեն թույլ տալ վճարել նրա համար պահանջվող գումարը: Միակ լուծումը վարձավճարն է: «Բորուսիան» մտածում է դրա մասին, ինչպես նաև Մխիթարյանի: Հայ ֆուտբոլիստն այլևս տեղ չի գտնում «Մանչեսթեր Յունայթեդում» և ցանկանում է վերադառնալ Դորտմունդ: Դա անելու համար պետք է հրաժարվի աշխատավարձի մի մասից: Երբ մեկ ու կես տարի առաջ մեկնեց Անգլիա, աշխատավարձը բարձրացավ մինչև տարեկան 12.5 միլիոն` առանց հարկերի: «Բորուսիայի» նախագահը Մխիթարյանի վերադարձի մասին հարցին այսպես պատասխանեց. «Շատ լավ գիտեմ նրա` դեպի «Մանչեսթեր» տեղափոխման ֆինանսական մանրամասները: Այդ պատճառով էլ գիտեմ, որ նրան հետ բերելու համար շատ երևակայություն է պետք»:

ՀնարավորություններըԲունդեսլիգայում շատ խաղացողներ կան, որոնց պայմանագիրը լրանում է, և որոնք կարող են տեղափոխվել այլ առաջնություններ: Օրինակ` թե՛ Ռոբենը, թե՛ Ռիբերին կարող են հեռանալ Մյունխենի «Բավարիայից»: Հոլանդացին սպասում է պայմանագրի թարմացման առաջարկի, որը հավանաբար չի ուշանա: Ֆրանսիացին նախկինում ասել է, որ բավարական ակումբը վերջինը կլինի իր կարիերայում, բայց լավ առաջարկի դեպքում կարող է փոխել որոշումը: Բացասական կողմերն այն են, որ հաճախ է վնասվածք ստանում և ատում է պահեստայինների նստարանը: Պետք է ուշադիր լինել նաև «Շալկեի» երկու տաղանդների նկատմամբ` Լեոն Գորեցկայի և Մաքս Մայերի: Առաջինին հետապնդում են շատ եվրոպական գրանդներ, ինչպիսիք են «Բավարիան», «Յուվենտուսը» և «Բարսելոնան», երկրորդը ժամանակ է վերցրել, որպեսզի որոշի, թե ինչ անել: «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան Քեմպֆը նույնպես հետաքրքիր է. անցած ամառ Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոնը հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը: Սպասում է առաջարկների: Տեղափոխման է պատրաստվում նաև 26-ամյա Ութը` «Հոֆենհայմի» հարձակվողը: Հրաշալի մրցաշրջան է անցկացնում, բայց հասկացնել է տվել, որ ավելի հավակնոտ ակումբ է փնտրում: Նրանով հետաքրքրվում են «Շալկեն» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», սակայն ֆուտբոլիստը դեմ չէր լինի ուժերը փորձելու արտասահմանում: Հետաքրքիր է նաև Բադշտուբերի հարցը: Երկար ժամանակ նա համարվում էր Գերմանիայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը, բայց բազմաթիվ մկանային վնասվածքներից հետո «Բավարիան» հրաժարվեց նրանից: Հիմա նա վերջապես կայուն խաղում է «Շտուտգարտում»: 28 տարեկանում նա երազում է կրկին մասնակցել եվրոպական մրցաշարերին: Ո՞վ կցանկանա նրա վրա խաղադրույք կատարել:

Նախորդ հոդվածը‘1995-ի Ոսկե գնդակի մրցանակակիր Ջորջ Վեան դարձավ Լիբերիայի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր սատանաներին մնում է միայն երազել ԱՊԼ հաղթանակի մասին ‘