Բունդեսլիգա վերադարձած «Շալկեն» ունի նոր գլխավոր մարզիչ

419

Գերմանական «Շալկեի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Ֆրանկ Կրամերը։ 50-ամյա գերմանացի մասնագետը փոխարինել է գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար, 54-ամյա գերմանացի Մայք Բյուսկենսին։

Բունդեսլիգա վերադարձած «Շալկեն» Ֆրանկ Կրամերի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Խնդիր է դրվել դուրս չմնալ ուժեղագույնների լիգայից։

Ֆրանկ Կրամերի նախորդ ակումբը գերմանական «Արմինիան» էր, որը նրան հեռացրել է 2022թ․ ապրիլին։ «Արմինիան» դուրս է մնացել Բունդեսլիգայից։

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը
Հաջորդ հոդվածըԴրիս Մերտենսը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն