Բուսկետսը կրկնեց Կասիլյասի և Ռամոսի ռեկորդը

315

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կրկնել է իր հայրենակիցներ դարպասապահ Իկեր Կասիլյասի և պաշտպան Սերխիո Ռամոսի ռեկորդը։

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Մարոկկոյի դեմ խաղում Բուսկետսը աշխարհի առաջնությունում իր 17-րդ խաղն է անցկացնում։ Այս ցուցանիշով էլ նա հավասարվեց Կասիլյասին և Ռամոսին, որոնց ակտիվում այս մրցաշարում ևս 17-ական խաղ է։

Հիշեցնենք, որ Իսպանիան հետխաղային 11-մետրանոցներով պարտվեց Մարոկկոյին ու լքեց պայքարը։

Նախորդ հոդվածըԲլինքեն․ ԱՄՆ-ը չի խրախուսում Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի տարածքին
Հաջորդ հոդվածըԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծն արգելում է ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ