‘Բուսկետս. «Մրցավար Գոնսալես Գոնսալեսը չի հարգում «Բարսելոնային»»’

1283

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ատլետիկ»-«Բարսելոնա» (1:2) առաջին հանդիպումից հետո կատալոնական թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը քննադատել է հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսին:

-Մրցավարները կարող են սխալվել: Ֆուտբոլիստները նրանցից շատ են սխալվում: Մենք պարզապես խնդրում ենք, որ մրցավարներն առաջնորդվեն համապատասխան կանոններով: Օրինակ՝ ձեռքով հարվածի համար անհրաժեշտ է պատժել: Մրցավարն Ինյեստային առանց բացատրության դեղին քարտ ցույց տվեց, իսկ «Ատլետիկի» ֆուտբոլիստներն անընդհատ ինչ-որ բան էին ասում նրան: 

Դեռևս «Էսպանյոլի» հետ խաղում նկատելի էր, որ Գոնսալես Գոնսալեսն օբյեկտիվ չէ «Բարսելոնայի» նկատմամբ: Մենք նրան հարգում ենք, իսկ նա մեզ չի հարգում,-Բուսկետսի խոսքը մեջբերված է «El Mundo Deportivo»-ից:

«Բարսելոնա»-«Ատլետիկ» պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 27-ին:

Նախորդ հոդվածը‘Բեկենբաուեր. ««Ռեալն» իսկապես հետաքրքրված է Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով»’
Հաջորդ հոդվածը’20 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ֆինանսական ռեկորդը’