Ռուսաստանցի վարձկաններն իրենց օգնությունն են առաջարկում

561

Երբ Բուրկինա Ֆասոյում զինվորականները հայտարարեցին իշխանությունը զավթելու և նախագահ Կաբորեին տապալելու մասին, հաջորդ օրը երկրի մայրաքաղաք Ուագադուգուի կենտրոնում բողոքի ակցիաներ սկսվեցին՝ ի պաշտպանություն զինվորականների գործողությունների։ Ցուցարարները ակցիաների ընթացքում հրկիզեցին իշխող կուսակցության գրասենյակը։

Սակայն զինվորականներին աջակցելուն զուգահեռ՝ ցուցարարներն անսպասելիորեն նոր իշխանություններին սկսեցին կոչեր անել Ֆրանսիայի հետ ավանդական սերտ հարաբերությունների փոխարեն ավելի սերտ համագործակցել Մոսկվայի հետ։ Սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, որոնցում ցուցարարները ծածանում են Ռուսաստանի դրոշը։

New York Times-ի լրագրողի խոսքով՝ ցուցարարներից շատերը հայտարարել են, որ իրենք ոգևորված են Ռուսաստանի միջամտությամբ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ ռուսաստանցի վարձկանները ապահովում են նախագահի անվտանգությունը և 2021 թ․ ետ են մղել իսլամիստների հարձակումը Բանգիի վրա։ «Ռուսները լավ արդյունքների են հասել աֆրիկյան այլ երկրներում ևս,- ասել է ցուցարարներից մեկը։- Մենք հույս ունենք, որ նրանք կարող են նույնն անել այստեղ»։

Բուրկինա Ֆասոյի նկատմամբ ռուսաստանցի վարձկանների հետաքրքրվածությունն  ակնհայտ դարձավ արդեն հունվարի 26-ին, երբ «Վագների մասնավոր ռազմական ընկերության» հետ կապեր ունեցող «Հանուն միջազգային անվտանգության» սպաների միությունը երկրի նոր իշխանություններին առաջարկեց, որ ռուսաստանցի զինվորականներն զբաղվեն տեղական զինված ուժերի պատրաստմամբ։

«Վագների  մասնավոր ռազմական ընկերության» վարձկաններն արդեն տևական ժամանակ մշտական հիմունքներով ներկա են Սիրիայում, Լիբիայում և ԿԱՀ-ում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAusOpen․ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըԲրիտանացի մարզիչը՝ Հովհաննես Բաչկովի մասին