Բուքերյան մրցանակն ստացել է Դեյմոն Գելգութը

407

Գրականությունից 2021 թ․ Բուքերյան մրցանակը շնորհվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից գրող Դեյմոն Գելգութին՝ «Խոստում» ասք-վեպի համար, որը պատմում է սպիտակամորթ ֆերմերների ընտանիքի և նրանց սևամորթ սպասուհու փոխհարաբերությունների մասին ապարտեիդի ժամանակներում և դրա վերացումից հետո։

«Ես շատ-շատ, իսկապես, խոնարհաբար շնորհակալ եմ»,- ասել է Դեյմոն Գելգութը՝ ընդունելով անգլիալեզու գրականության գլխավոր մրցանակը նոյեմբերի 3-ին Լոնդոնում կայացած արարողության ժամանակ։

Գրող և դրամատուրգ Դեյմոն Գելգութը, որը շուտով կդառնա 58 տարեկան, Բուքերյան մրցանակի հավակնորդների ցուցակում է արդեն երրորդ անգամ։ Բուքերյան մրցանակի դափնեկրի կոչումը և 50 հազար ֆունտ (68,2 հազար դոլար) պարգևավճարը Գելգութը ստանում է «Խոստում» վեպի համար, որի գործողությունները ձգվում են 40 տարի։

Բուքերյան մրցանակը անգլիական (անգլերենով) գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է աշխարհում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայտնի են Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող 5 մարզիչները
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 2330 նոր դեպք, 41 մահ