‘Բուքմեյքերներ. Ո՞վ կգրավի Ռոնալդուի սիրտը ‘

1049

Boylespors բուքմեյքերական ընկերությունը գնահատել է Ռոնալդոյի զուգընկերուհու տեղը զբաղեցնելու աղջիկների հնարավորությունները: Հիշեցնենք, որ օրերս ֆուտբոլիստի ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են ֆուտբոլիստի ու նրա նախկին զուգընկեր, ռուս մոդել Իրինա Շեյկի բաժանման մասին լուրը:

«Ոսկե գնդակի» սեփականատիրոջ մշտական զուգընկերուհու դերի համար պայքարում առաջատար է իսպանուհի հաղորդավար Լուսիա Վիլալոնը, որի ընկերակցությամբ Ռոնալդուն նկատվեց Շեյկի հետ բաժանումից հետո: Նրա վրա կարելի է 1.80 գործակցով խաղադրույք կատարել: Իրինա Շեյկի հետ հարձակվողի վերամիավորումը գնահատվում է 4.50: Վիլալոնից հետո տեղ է զբաղեցրել հայտնի երգչուհի ու դերասանուհի Ռիհաննան, որի հետ Ռոնալդուն մի քանի անգամ հանդիպել է նկարահանման հրապարակում: Նրա գործակիցը 9.00 է:

Մյուս գեղեցկուհիների շանսերը գնահատվում են շատ ավելի ցածր. Ջորջի Սապլա հույն մոդելի շանսերն են 26.00, ամերիկացի երգչուհի Թեյլեր Սվիֆթինը` 51.00, իռլանդացի ֆուտբոլիստուհի Ստեֆան Ռոչիինը` 82.00:

151.00 գործակցով կարելի է խաղադրույք կատարել, որ Ռոնալդուն կտիրանա իր հավերժ մրցակից Լիոնել Մեսսիի կնոջ սրտին:

Իռլանդացի բուքմեյքերը ավելի հեռուն է գնացել, ու խաղադրույք սահմանել, որ Մեսսին ու Ռոնալդուն կդավաճանեն ավանդական կողմնորոշումը և երկուսով զույգ կկազմեն` սկսելով հանդիպել ոչ միայն դաշտում, այլև` կյանքում:

Նախորդ հոդվածը‘ԴԺՀ ղեկավարը հրամանագիր է պատրաստում ՝ այլևս գերի չվերցնել’
Հաջորդ հոդվածը‘Մուհամեդ Ալիի բռնցքամարտի ձեռնոցները կվաճառվեն աճուրդում’