Բուք, ձյուն, օդի ջերմաստիճանի անկում

319

Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին և 23-ին, 24-ի գիշերը հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևելյան է՝ 3-6 մ/վ, հունվարի 22-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։

Երևանում հունվարի 22-ին և 23-ին, 24-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին, 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նախորդ հոդվածըԷդգար Սևիկյանն առաջին մարզումն է անցկացրել «Ֆերենցվարոշում»
Հաջորդ հոդվածըԳայիսկա Գարիտանո․ Բառեր չունեմ նկարագրելու տեղի ունեցածը