‘Բուֆոնը մերժել է «Մանչեսթեր Սիթիին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»’

1007

Լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մինչեւ Թուրինի «Յուվենտուս» վերադառնալն առաջարկներ է ունեցել «Մանչեսթեր Սիթիից» եւ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն մերժել է դրանք, հաղորդում է Daily Mail-ը։ Այդ առաջարկներն ֆինանսապես ավելի շահավետ են եղել, սակայն Բուֆոնը մեկնարկային կազմում հայտնվելու շանս չէր ունենա այդ թիմերում։

«Յուվենտուսում» Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահը մեկ մրցաշրջանի համար կստանա 1,5 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում 41-ամյա խաղացողը ֆրանսիական ՊՍԺ-ում ստանում էր 8 միլիոն եվրո։

Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է եկել նաեւ 2001-2018 թվականներին՝ անցկացնելով 656 հանդիպում, բաց թողնելով 518 գոլ։

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի պատմության ամենաթանկ 10 տրանսֆերները’
Հաջորդ հոդվածը‘«Վեստ Հեմը» կփորձի ձեռք բերել Դիեգո Կոստային’