‘Բուֆոնը պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական’

958

Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական:

«Երկու կարևոր ընկերական խաղ է կայանալու: Պատրաստվում եմ այդ ընթացքում ընտանիքիս հետ հանգստի մեկնել, բայց եթե ազգային հավաքականն իմ կարիքն ունի, ապա պետք է ասեմ, որ պատրաստ եմ միանալ հավաքականին և չեմ կարող մերժել նրան:

Ես դա կանեմ պատասխանատվության և երախտագիտության զգացումից դրդված: Այնուամենայնիվ, կան փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր կարող են Արգենտինայի և Անգլիայի հավաքականների դեմ խաղերում օգնել Իտալիայի ընտրանուն»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լուիջի Դի Բյաջոն պատրաստվում է թիմ հրավիրել Բուֆոնին:

Նախորդ հոդվածը‘AS. Նեյմարը վիրահատության կենթարկվի ‘
Հաջորդ հոդվածը‘Տեսակրկնությունների համակարգը չի կիրառվի Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում’