‘Բուֆոնի խոստովանությունը ‘

1090

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոստովանել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու հնարավորություն է ունեցել:

-Երբ ես 20 տարեկան էի, Արսեն Վենգերի հետ հանդիպում եմ ունեցել «Արսենալ» տեղափոխության վերաբերյալ: Բացի այդ, ինձ հետ փորձել են բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները:

Իսկ ամենալուրջ առաջարկը ստացել եմ «Մանչեսթեր Սիթիից», 2007 կամ 2008 թվականն էր: Այդ ժամանակ «Սիթիում» ցանկանում էին 2-3 աստղի հետ պայմանագիր կնքել, և ես նրանց թվում էի,-Բուֆոնի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. Յուվենտուս» – «Բավարիա»֙ 2-2․ Թուրինցիները խուսափում են պարտությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե. «Մեսսիին, Սուարեսին, Նեյմարին ասում եմ՝ աբրակադաբրա, և հրաշքը սկսվում է»’