‘Բուֆոնն արժանացել է Golden Foot մրցանակին’

1444

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանացել է Golden Foot-2016 մրցանակին, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին, ով 28 տարեկանից բարձր տարիք ունի:

Բուֆոնի հետ միասին մրցանակի համար պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիրլոն և Տիագո Սիլվան:

«Հուսով եմ, որ արժանի եմ այս մրցանակին», — ասել է իտալացի դարպասապահը մրցանակը ստանալուց հետո:

Նախորդ հոդվածը‘Լեհաստան-Հայաստան՝ 2։1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Daily Mail. Մխիթարյանը 73-րդն է աշխարհում’