‘ Բուֆոն. ««Բորուսիան» լավագույններից է և կարող է հաղթել ցանկացած մրցակցի»’

778

Թուրինի «Յուվենտուսի» ավագ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ հայտնել է, որ իրենց ակումբը հույս ունի հաղթահարել գերմանական թիմի արգելքը:

«Հուսով եմ՝ «Բորուսիայի» հետ խաղը չի լինի մրցաշրջանի գլխավոր խաղը, քանի որ դա կնշանակի, որ մենք դուրս կմնանք պայքարից: Կփորձենք պահպանել Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունը՝ հնարավորինս առաջ գնալով մրցաշարում: Խաղալու ենք Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի հետ: Նրանք կարող են հաղթել ցանկացած մրցակցի»,- Բուֆոնի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կալքը:

«Յուվենտուս» — «Բորուսիա» խաղը կկայանա փետրվարի 24-ին և կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կոլեր. «Բորուսիան» ֆավորիտ է «Յուվենտուսի» հետ խաղում’
Հաջորդ հոդվածը‘Կլոպը՝ «Յուվենտուսի» հետ խաղի մասին’