‘Բուֆոն. «Եթե չեղարկենք «Եվրո»-ն, կընդունենք ահաբեկիչների հաղթանակը» ‘

1372

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կարծիքով` Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը պետք է կայանա: Սակայն ՈւԵՖԱ-ն և մրցաշարի կազմակերպիչները պետք է անվտանգության լուրջ միջոցառումներ իրականացնեն:

«Եթե չեղարկենք «Եվրո»-ն, կընդունենք ահաբեկիչների հաղթանակը: Պարտավոր ենք անցկացնել մրցաշարը: Բայց ՈւԵՖԱ-ն պետք է ապահովի յուրաքանչյուր այցելուի անվտանգությունը»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:

«Լիովին համաձայն եմ: Ֆուտբոլը տոն է, և մենք ոչ ոքի թույլ չենք տա այն փչացնել»,- հավելել է Կոնտեն:

Նախորդ հոդվածը‘Բելառուսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղի ու իր թիմի խնդիրների մասին’
Հաջորդ հոդվածը‘Մեջբերում լեգենդար Կրոյֆից’