‘Բուֆոն. Եվրոպայում տարվա լավագույն խաղացողները Վիլիանն ու Յայա Տուրեն են’

819

Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իտալական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է ֆուտբոլային տարվա արդյունքները:

«Իմն կարծիքով, Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Վիլիանը եւ Յայա Տուրեն Եվրոպայում տարվա լավագույն խաղացողներն են: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա այն վաստակել է Մեսին, չնայած Պիրլոն նույնպես լավ տարբերակ կլիներ:

Տարվա հայտնությունը Դորտմունդի «Բորուսիան» էր: Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա կենտրոնական պաշտպաններ Բոնուչին եւ Կյելինին ինձ զարմացրեցին իրենց կայուն խաղով»,- նշել է Բուֆոնը:

Նախորդ հոդվածը‘Ընտրություններից առաջ իշխանությունները փոխզիջման են եկել կրպակատերերի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը վթարի հետեւանքով կասեցրել է աշխատանքը ‘