‘Բջջային օպերատորների շրջանում ամենաշատ բողոքները ստացվում են «Օրանժ»-ից’

1319

Բջջային օպերատորների շրջանում ամենաշատ բողոքները ստացվում են «Orange»-ի ծառայություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Խոսելով վերջին շրջանում ստացված՝ հեռահաղորդակցության և կապի ոլորտին առնչվող բազմաթիվ բողոք-դիմումների մասին՝ նա նշեց, որ «Orange»-ի հետ երկարատեւ պայմանագիր կնքելիս բաժանորդները կանգնում են խնդիրների առջեւ. պայմանագրում առկա է մի այնպիսի կետ, որի համաձայն՝ եթե սպառողը ցանկանա խզել պայմանագիրը, ապա պետք է վճարի հրաժարագիր՝ անկախ խզելու պատճառներից: Ասոցիացիայի նախագահը վստահեցրեց, որ վերոնշյալ կետը հակասում է ՀՀ օրենսգրքին:

Խոսելով «Beeline» բջջային օպերատորի մասին՝ Մելիտա Հակոբյանն ասաց, որ համեմատած նախորդ տարիների հետ՝ այն բարելավվել է: «Ինչ վերաբերում է «Vivacell»,-ին ապա այն Հայաստանում ամենալավ օպերատորն է»,- նշեց նա:

Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ բազմիցս սպառողը և «Orange»-ը տարբեր առիթներով հայտնվել են դատարաններում, եւ ինչքան էլ որ անհեթեթ է եղել գործը, «Orange»-ը միշտ հաղթել է:

Այն հարցին, թե Սպառողների ազգային ասոցիացիան ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որ մարդիկ ավելի լավ ծանոթանան իրեց իրավունքներին, Մելիտա Հակոբյանը պատասխանեց, թե տպագրվում է հատուկ մի գիրք, որն էլ իրենք առաջարկում են ընդգրկել դպրոցների եւ բուհերի ծրագրերում:

Տաթևիկ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Բրենդան Ռոջերս. «Վան Գալը դեռ կիմանա Անգլիայի ֆուտբոլի առաջնության բարձր մրցակցության մասին» ‘
Հաջորդ հոդվածը‘Անխել դի Մարիան մարզվում է «Ռեալ»-ում’