‘Բռնաբարության փորձ Մոսկվա-Երևան օդանավում. Ոստիկանություն’

1304

Ըստ ոստիկանության՝ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում նոյեմբերի 19-ին բռնաբարության փորձ է կատարվել:

Եթե հավատանք ոստիկանության տարածած տեսանյութին, ապա այդ օրը, 17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության  կայաններից մեկից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա: Իրավապահները ոստիկանության բաժին բերման են ենթարկել Երասխ գյուղի բնակիչ, 28-ամյա Վալերիկ Դալլաքյանին: Նա օդանավում ցանկացել էր խախտել հասարակական կարգը, փորձել էր ծխել զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսևորել օդանավի անձնակազմի նկատմամբ:

Բացի այդ, պարզվել է, որ Դալլաքյանը հետևել էր նույն չվերթի ուղևորուհիներից մեկին և զուգարան մտնելիս սեռական ցանկությունները բավարարելու նպատակով անպարկեշտ հպվել էր աղջկան, քաշքշել նրան: Նա նույնպիսի փորձ էր կատարել նաև օդանավի բորտուղեկցորդուհու նկատմամբ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Քննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Air Arabia ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում’
Հաջորդ հոդվածը‘Global Gold-ը կմիաձուլվի ավստրալական Signature Gold Limited Australia-ի հետ ‘