‘Բռնաբարություններն օրինականացնելու կողմնակիցները հետաձգել են հավաքները’

2038

Բռնաբարություններն օրինականացնելու պահանջով հանդես եկեղ հակաֆեմինիստական Return Of Kings շարժման առաջնորդ Դարյուշ Վալիզադեհը հայտարարել է իրենց կողմնակիցների հետ հանդիպումները հետաձգելու մասին, որոնք կայանալու էին աշխարհի 43 երկրների 165 կետերում: Հետաձգումը նա բացատրել է նրանով, որ այդ հանրահավաքներն «անվտանգ չեն»:

«Ես այլևս չեմ կարող երաշխավորել այն տղամարդկանց անվտանգությունն ու գաղտնիությունը, ովքեր փետրվարի 6-ին կգան հանրահավաքի, քանի որ հանդիպման վայրերի մեծ մասն այլևս գաղտնի չէ: Բայց ես չեմ կարող արգելել տղամարդկանց՝ հանդիպելու մասնավոր խմբերով, ինչը չի համարվի Return Of Kings-ի պաշտոնական միջոցառումը»,- գրել է 36-ամյա Վալիզադեհը:

2015 թ. փետրվարին Վալիզադեհը «Ինչպես վերջ դնել բռնաբարություններին» վերնագրով հոդված էր հրապարակել How To Stop Rape-ում՝ առաջարկելով իրավաբանորեն չհետապնդել հարկադիր սեքսը, որը տեղի է ունեցել ոչ թե հանրային վայրում, այլ տղամարդու կամ կնոջ մասնավոր սեփականության տարածքում: Նրա կողմնակիցներն այն կարծիքի են, որ ֆեմինիզմը քայքայում է ընտանիքի ինստիտուտը: Վալիզադեհի կարծիքով՝ կանայք չպետք է ձայնի իրավունք ունենան, քանի որ նրանք կենսաբանորեն հակված են կատարելու տղամարդկանց հրամանները:

ԱՄՆ քաղաքացի Դարյուշ Վալիզադեհն իր հակաֆեմինիստական կազմակերպությունը հիմնել է 2012 թ. Facebook-ի նրա խումբն ավելի քան 12 հազար անդամ ունի: 2016 թ. հունվարին Վալիզադեհը հայտարարեց, որ ժամանակն է, որ իր համախոհները, կազմակերպության պատմության մեջ՝ առաջին անգամ, հանդիպեն ոչ վիրտուալ տարածքում: Դրանից հետո, ինչպես պնդում է Վալիզադեհը, աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ սպառնալիքներ են հնչել կազմակերպության հասցեին: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Զոհված զինվորը հետմահու պարգեւատրվել է’