Բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը

290

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որը նախ առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակչում մրցեց Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ:

Մենամարտն անցավ բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի վերջո, մրցավարները նախապատվությունը տվեցին հայ բռնցքամարտիկին: Հարկ է ընդգծել, որ բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:

Նախորդ հոդվածըՄոուրինյուն «Ռոմա»-ում է ցանկանում տեսնել ՄՅՈՒ-ի պաշտպանին
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի ռադան կքննարկի օրենք ընդդեմ օլիգարխների