Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի երրորդ մեդալը Եվրոպայի առաջնությունում

599

86 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆանտաստիկ հաղթանակ է տարել բելգիացի Վիկտոր Շելստարետեի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

«Շատ դժվար մենամարտ ստացվեց: Մրցակիցս մեր քաշային կարգի առաջատարն էր: Լավ էի պատրաստվել: Տրիբունաների օգնությամբ կարողացա հաջողության հասնել: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ չկարողանալով զսպել հուզմունքը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին:

Возможно, это изображение 2 человека и в помещении
Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Նախորդ հոդվածըՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը
Հաջորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը