Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականը 5-րդն է մեդալային հաշվարկում

372

Հայաստանի հավաքականը 5-րդ տեղն է գրավել Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում։ Առաջինը վրացիներն են, երկորդը՝ սերբերը, երրորդը՝ Իսպանիան, չորրորդը՝ Անգլիան:

Մեր երկրի հաշվին գրանցվել է 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ։ Առավելագույն քանակության՝ 3 ոսկե մեդալ ունի Վրաստանը, իսկ ամենից շատ մրցանակակիր՝ Իտալիան։

Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի հաղորդմամբ՝ Բելգիան իր առաջին մեդալն է նվաճել (1 ոսկե պարգև) 1955 թվականից ի վեր, իսկ Ավստրիան (1 բրոնզե մեդալ) վերջին անգամ այս մարզաձևի Եվրոպայի առաջնության մրցանակակիր էր ունեցել 1975-ին։

Ընդհանուր առմամբ՝ Երևանում պարգևատրվել է 20 երկրի ներկայացուցիչ։ Խաղարկվել է 52 մեդալ, որի համար պայքարել է 39 երկրի 219 բռնցքամարտիկ։ Պատմության մեջ առաջին անգամ եվրոպական ստուգատեսն անցկացվել է 13 քաշային կարգում։

Նախորդ հոդվածըԱնբարոյականության շքահանդեսի եզրափակիչ փուլը․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՀայտնի են Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն խաղացողն ու երիտասարդ ֆուտբոլիստը