Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց փայլուն հաղթանակով

419

Բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի մեկնարկում գեղեցիկ հաղթանակ տարավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նկատմամբ:

3 ռաունդում էլ Բաչկովը մեծ առավելություն ունեցավ և հաղթանակի շնորհիվ դուրս եկավ ԵԱ-ի քառորդ եզրափակիչ:

Եվս մեկ հաղթանակ ու Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ կնվաճի:

Հաղթանակից հետո Բաչկովը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և իր այս հաղթանակը նվիրեց կնոջը` Գոհարին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:

Նախորդ հոդվածըՊուշիլին․ Որոշ երկրներ համաձայնել են մասնակցել տրիբունալին ԴԺՀ-ում
Հաջորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Դավիթ Չալոյանը ևս հաղթեց