Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

373

Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Մեկնարկային մենամարտում մեր բռնցքամարտիկը մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և հաղթանակ տարել: Հարությունյանը դուրս է եկել 1\8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:

Մրցումային առաջին օրը ԵԱ-ում 12 մենամարտ կկայանա: Միմյանց դեմ կմրցեն 19 երկրների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք` Հայաստանը տնային առաջնությունում ներկայացված է բոլոր 13 քաշային կարգերում:

Նախորդ հոդվածըԽերսոն․ Տարածաշրջանում կարող է ՌԴ բազա հայտնվել
Հաջորդ հոդվածըՉԺՀ պատվիրակությունը հերքել է Զելենսկու ելույթից հետո դահլիճից դուրս գալու լուրը