‘«ԲՏԱ բանկի» ոսկերիչը որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր. Քրգործ ՀՔԾ-ում’

1027

Ըստ ՀՔԾ կայքի՝ «ԲՏԱ բանկ» ընկերության բանկային անվտանգության բաժնի պետ Հայրապետ Վ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն բանկի «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Ե.-ն մոտ 2 տասնյակ վարկային գործերով որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր` բանկին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում «ԲՏԱ բանկ» ՔԲԸ-ի «Զեյթուն» մասնաճյուղում ոսկյա զարդեր է գրավադրել նաև Կարեն Ե.-ի մորաքրոջ որդին, ով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարի տեղակալն է:

Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի համար դատապարտված քաղաքացու առողջությունը վտանգված է–«Փաստինֆո»’
Հաջորդ հոդվածը‘«Դեմ եմ»-ը բաց նամակով դիմել է ռեկտորներին’