‘Բրադկե. Ադրբեջանի քաղաքացիական և քաղաքական ակտիվիստները ենթարկվում են աճող ճնշման’

858

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ մի շարք երկրներում, ներառյալ՝ Ադրբեջանը, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ ճնշման ուժեղացման առիթով: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության փոխանցմամբ՝ Turan-ին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ռոբերտ Բրադկեն: 

Ադրբեջանի քաղաքացիական և քաղաքական ակտիվիստները ենթարկվում են աճող ճնշման` ներառյալ ցուցադրական հետապնդումը, ձերբակալությունները, ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության օրենսդրական սահմանափակումները, ինչպես նաև Ազատ միտք համալսարանի փակումը: Պետական պաշտոնյաները փորձում են արդարացնել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումները` վկայակոչելով ազգային անվտանգությունը, ինչը հակասում է ԵԱՀԿ անվտանգության հասկացություններին»,-նշել է դիվանագետը:

Բրադկեն հատկապես կանգ է առել Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի գործի վրա` հայտարարելով, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են քաղաքացիների ազատ տեղաշարժի վերաբերյալ ԵԱՀԿ հիմնարար դրույթներից մեկը: Քերիմլին զրկված է անձնագրից և չի կարող արտերկիր մեկնել, ասել է Բրադկեն:

Նախորդ հոդվածը‘Երկու անվավեր քվեաթերթիկները դեմ են եղել քվեարկված, բայց սխալ նշանով ‘
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. ՀՀԿ-ականներն էլ կարող են հայտարարել, որ դեմ են քվեարկել’