‘ Բրազիլական ակումբներից միավորներ կհանեն՝ աշխատավարձերի պարտքերի պատճառով’

732

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ակումբների ներկայացուցիչների միջեւ կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունվել մարզական պատժի ենթարկել այն թիմերին, որոնք ձգձգում են իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը: Ակումբները, իրենց հերթին, միաձայն հավանություն տվեցին այդ որոշմանը: Մնում է միայն որոշել պատժամիջոցների կիրառման մեթոդները: Այսպիսով, հիմա խաղացողները կկարողանան արդարություն փնտրել ոչ միայն դատարաններում, այլեւ՝ մարզական իրավասության դատարաններում:

Այդպիսի պրակտիկա է կիրառվում Սան-Պաուլու նահանգի առաջնությունում, որտեղ ֆուտբոլիստները 15 օր աշխատավարձն ուշացնելու համար կարող են դիմել մարզական իրավասության դատարան:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. ««Սիթի»-ում ինձ ոչ ոք չէր ասել, որ ամեն տարի մեկ տիտղոս է պետք նվաճել»’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. « Հա, մեկ էլ կնոջս հետ մի բաժակ շամպայն եմ խմել»’