‘Բրազիլացիների հաղթանակն ու Նեյմարի տարօրինակ համբույրները’

881

Բրազիլիայի հավաքականը Կոնֆեդերացիաների Գավաթի առաջին կիսաեզրափակիչում համառ պայքարում 2։1 հաշվով հաղթեց Ուրուգվայի հավաքականին:

Ուրուգվայցիները ոչնչով չէն զիջում իրեն ավելլի հեղինակավոր մրցակցին եւ դեռ առաջինը կարող էին բացել խաղի հաշիվը, եթե Ֆորլանը իրացներ 11 մետրանոց հարվածը: Այնուհետեւ բրազիլացիները ունեին խաղային մի փոքր առավելություն, կարողացան երկու անգամ գրավել մրցակցի դարպասը, ընդ որում՝ հաղթական գնդակը բրազիլացիները խփեցին խաղավարտից 4 րոպե առաջ: Ընդհանուր առմամբ ոչ այնքան դիտարժան այս հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկը տեղի ունեցավ խաղավերջում, երբ բրազիլացի Նեյմարը եւ ուրուգվայցի Ալվարո Գոնսալեսը ինչ-որ անհասկանալի կոնտակտ ունեցան եզրային գծից դուրս. մի տեսակ վեճի էր նման առանց խոսքերի, որն ավարտվեց Նեյմարի օդային համբույրով:

Այսպիսով, բրազիլացիները մտան մրցաշարի եզրափակիչ եւ կսպասեն իրենց մրցակցին, որը ի հայտ կգա հաջորդ կիսաեզրափակիչում՝ Իսպանիա-Իտալիա:

Կոնֆեդերացիաների Գավաթ. Կիսաեզրափակիչ

Բրազիլիա – Ուրուգվայ՝ 2։1

Ֆրեդ, 41, Պաուլինյո, 86 – Էդինսոն Կավանի, 48 

Նախորդ հոդվածը‘Թեքսասում մահապատժի են ենթարկել 500-րդ հանցագործին’
Հաջորդ հոդվածը‘ՔԿՀ-ի պետի անմարդկային վերաբերմունքի պատճառով կալանավորը կուլ է տվել 50 երկաթե դետալ’