Բրազիլացի սենատորը պահանջել է ԱՄՆ-ից վերադարձնել Բոլսոնարուին

292

Բրազիլացի սենատոր Ռենան Կալխեյրոսը Բրազիլիայի գերագույն դատարանի դաշնային դատավորին դիմում է ներկայացրել՝ պահանջելով անհապաղ ԱՄՆ-ից Բրազիլիա վերադարձնել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին, հաղորդել է G1 կայքը։

Սենատորը պնդում է, որ Բոլսոնարում «ակտիվորեն մասնակցում է ցուցարաների գործողություններին և պատասխանատվություն է կրում դրանց համար»։  Նա պահանջել է նախկին նախագահին վերադարձնել 72 ժամվա ընթացքում, իսկ նշված ժամկետում այդ պահանջը չկատարելու դեպքում  նախնական կալանք սահմանել նրա նկատմամբ։

Բոլսոնարուն ԱՄՆ է մեկնել դեկտեմբերի վերջին՝ չցանկանալով մասնակցել իշխանության փոխանցմանը նոր նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։ Երկուշաբթի հայտնի է դարձել, որ նա հիվանդանոցում է՝ որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով։

Ավելի վաղ ամերիկացի դեմոկատ կոնգրեսականներ Խոակին Կաստրոն և Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը ԱՄՆ իշխանություններին կոչ են արել «դադարեցնել  ապաստարան տրամադրել Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին  և նրան արտահանձնել իր հայրենիք»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Նիցան» հեռացրեց Լյուսիեն Ֆավրին
Հաջորդ հոդվածըՄոուրինյոն հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը