‘Բրազիլիայի արդարադատության խորհուրդը թույլատրել է համասեռական ամուսնությունները’

1417

Բրազիլիայի արդարադատության ազգային խորհուրդը պետական մարմիններին պարտավորեցրել է չմերժել համասեռական ամուսնությունների գրանցումը, հաղորդում է Associated Press-ը: Այդպիսով՝ Արդարադատության ազգային խորհուրդը, որը երկրում իրականացնում է  դատական համակարգի վերահսկողությունը, փաստացիորեն օրինականացրել է համասեռական ամուսնությունները Բրազիլիայում: Արդարադատության խորհրդի որոշումը պետական մարմիններին նաև պարտավորեցնում է ամուսնության կարգավիճակ տալ նախկինում համասեռ զույգերի կողմից գրանցված քաղաքացիական ամուսնություններին, եթե զույգերը նման ցանկություն հայտնեն:

Ներկա պահին բրազիլական 27 նահանգներից 14-ում համասեռական ամուսնություններն օրինականացվել էին: Սակայն դաշնային մակարդակով նման օրենք չէր ընդունվել՝ երկրի խորհրդարանում ծանրակշիռ կրոնական լոբբիի հակազդեցության պատճառով: Արդարադատության ազգային խորհրդի որոշումը՝ համասեռական ամուսնությունները գրանցելու վերաբերյալ, տեսականորեն կարող է չեղյալ համարվել երկրի գերագույն դատարանի որոշմամբ, սակայն իրավաբաններն իրադարձությունների զարգացման նման տարբերակը քիչ հավանական են համարում, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Գազի թանկացումը իրականացվում է Սերժ Սարգսյանի հորդորով` հանրապետությունում տիրող գաղջ մթնոլորտը նվազեցնելու նպատակով»’
Հաջորդ հոդվածը‘Ջինա Լոլոբրիջիտայի ադամանդը վաճառվել է գրեթե երեք միլիոն դոլարով’