‘Բրազիլիայի դեսպան. Բողոքի ակցիաները չեն խանգարի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը’

1089

Բրազիլիայում ընթացող բողոքի ակցիաները չեն խանգարի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը: Այս մասին Երևանում հայտարարել է ՀՀ–ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն։

Դեսպանը նշել է, որ առաջնությունն անցկացնելու նպատակով կատարվել են ներդրումներ, որոնք ուղղվել են մարզադաշտերի վերանորոգմանը և կառուցմանը, հյուրանոցային բիզնեսի զարգացմանը, օդանավակայանների բարեկարգմանը: «Հավանաբար հարց է առաջանում, արդյո՞ք արժեր կատարել նման ծավալների աշխատանքներ, և արդյոք արդարացված կլինեն ծախսված միջոցները: Պետք է նշեմ, որ ծախսվբած գումարներն այն ներդրումներն են, որոնք հետագայում կծառայեն մեր երկրին»,-նշել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն։ Ակնհայտ դրական գործոնների շարքում նա նշել է, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծումը և տուրիզմի զարգացումը: Նրա խոսքով, առաջնության անցկացումից ակնկալվում է 30 մլրդ բրազիլական ռեալի շահույթ:

Դեսպանն ընդունել է, որ աշխարհի առաջնոթյան նախաշեմին Բրազիլիայոմ ընթանում էին բազմաթիվ բողոքի ակցիաներ: Բողոքողները, մասնավորապես, հանդես էին գալիս հասարակական տրանսպորտի ուղևորավարձերի բարձրացմանը դեմ, ինչպես նաև կրթությանն ուղղվող ծախսերն ավելացնելու օգտին:

Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն նշել է, որ 2010-2014 թվականներին Բրազիլիայի կառավարությունը կրթության և առողջապահության ոլորտներին հատկացրել է 825 մլրդ բրազիլական ռեալ: Իսկ մարզադաշտերի կառուցման և արդիականացման նպատակով հատկացվել է ընդամենը 8 մլրդ բրազիլական ռեալ։

Դեսպանը նշել է, որ կատարվող ներդրումներն էապես կլուծեն բնակչութնա կողմից բարձրացված պրոբլեմները: Դա, մասնավորապես, վերաբերվում է տրանսպորտային համակարգին վերաբերվող հարցերին:

Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն վստահություն է հայտնել, որ չնայած բողոքի  ակցիաներին, այնուամենայնիվմ Աշխարհի աաջնությունն իսկական տոն կդառնա ֆուտբոլի սիրահարների համար: Առաջնության ընթացքում Բրազիլիան կընդունի 600 հազար հյուրի, հիմնականում՝ ԱՄՆ-ից:

Նշենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում հունիսի 12–ից մինչև հուլիսի 13–ը։ Ընդ որում, Բրազիլիան հինգերորդ երկիրը կդառնա, որն Աշխարհի առաջնությունն ընդունում է երկրերդ անգամ (Մեքսիկա, Իտալիա, Ֆրանսիա և Գերմանիա): Նախորդ անգամ առաջնությունը Բրազիլիայոմ անց էր կացվել 1950 թվականին: Ի դեպ, Աշխարհի առաջնությունը Հարավային Ամերիկայում կանցկացվի 1978 թվականից հետո առաջին անգամ, ինչպես նաև այն կլինի երկրորդ անընդմեջ առաջնությունը, որն անց է կացվում Եվրոպայից դուրս: 

Նախորդ հոդվածը‘Հրդեհ ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում’
Հաջորդ հոդվածը‘ Գյուղնախարարություն. Տավուշի մարզում վարելահողերի ընդամենը 40 %-ն է նպատակային օգտագործվում’