‘Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը կդառնա Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը’

899

Դոնեցկի «Շախտյորը» մոտ օրերս կհամալրի Բրազիլիայի հավաքականի եւ «Գրեմիոյի» կիսապաշտպան Ֆերնանդոն:

Ըստ տարբեր աղբյուրների՝ կողմերը արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը: «Շախտյորը» 10 միլիոն եվրո կվճարի «Գրեմիոյին», 2 միլիոն կստանան գործակալները, իսկ եւս մեկ միլիոնը կստանա հենց ֆուտբոլիստը:

Ֆերնանդոն «Շախտյորին» կմիանա Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությունից հետո, որը կկայանա Բրազիլիայում հունիսի 15-30-ը: Նշվում է, որ Ֆերնանդոն կարող է փոխարինել «Շախտյորում» Ֆերնանդինյոյին, եթե վերջինս հեռանա «Մանչեսթեր Սիթի»:

Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանի ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել եւս մեկ բրազիլացի խաղացողի շուրջ՝ «Ֆլումինենսեի» հարձակվող Վելինգտոնի, հայտնում է Globo-ն:

Ֆուտբոլիստը ընդունել է «հանքափորների» առաջարկը եւ մոտ օրերս կմեկնի Ուկրաինա՝ բուժհետազոտություն անցնելու եւ պայմանագիր կնքելու համար: 21-ամյա հարձակվողի տրանսֆերը կարժենա 9 միլիոն եվրո: Նշվում է, որ այդ ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել նաեւ ԲԿՄԱ-ն եւ «Նապոլին»:

 

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ են «կոալիցիոն կանայք» ստորագրությունները ետ վերցրել «Մարտի 1-ի» նախաձեռնության տակից ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում բողոքի ալիքը մարո՞ւմ է’