‘Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության ղեկավարը մինչև աշխարհի առաջնության ավարտը որակազրկվել է’

1020

ՖԻՖԱ կարգապահական կոմիտեն մինչև աշխարհի առաջնության ավարտը որակազրկել և  6,5 հազար եվրոյով տուգանել է Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության ղեկավար  Ռոդրիգո Պայվային` հաղորդում է Daily Mail-ը: Այս որոշումն ընդունվել է հունիսի 28-ին, Բրազիլիա-Չիլի խաղի ժամանակ տրիբունայի ներսում տեղի ունեցած դեպքերից հետո: Երբ թիմերն առաջին խաղակեսից հետո ընդմիջման էին գնում, Չիլիի հավաքականի հարձակվող Մաուրիսիո Պինիլիյուի և մամուլի քարտուղարի միջև բախում տեղի  ունեցավ: Պայվան հրել է Պինիլյուին, իսկ հետո հայտարարել, որ այդ քայլին դիմել է ինքնապաշտպանության նպատակով: 

ՖԻՖԱ-ն որակազրկել է Պայվային 4 հանդիպումով: Պայվան արդեն բաց է թողել Կոլումբիայի հետ քառորդ եզրափակչի խաղը և իր թիմի կողքին չի լինի կիսեզրափակչի և նույնիսկ երրորդ տեղի համար մղվող հանդիպումներում:

Նախորդ հոդվածը‘Նիդեռլանդները հաղթեց Կոստա Ռիկային 11 մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան համաձայն չէ Ռոնալդոյի հետ (տեսանյութ, լուսանկարներ)’