‘Բրազիլիայի նախագահին ուղեկցող ինքնաթիռում 39 կգ կոկաին է հայտնաբերվել’

1351

G20 գագաթնաժողովին մեկնող Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի ինքնաթիռին ուղեկցող ռազմական օդանավերից մեկում հայտնաբերվել է 39 կգ կոկաին։

Բրազիլիայի պաշտպանության նախարարի արած հայտարարության մեջ ասվում է, որ թմրանյութը հայտնաբերվել է, երբ Օսակա թռչող ինքնաթիռը տարանցիկ վայրէջք է կատարել Սևիլիայում։

Բրազիլական և իսպանական զանգվածային լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ձերբակալվել է 38-ամյա սերժանտ Մանուել Սիլվա Ռոդրիգեսը։ Նա 29 միջազգային ուղևորություններում ուղեկցել է Բրազիլիայի երեք նախագահների։

Իսպանական ոստիկանության աղբյուրները «Էլ Պաիս» թերթին պատմել են, որ Ռոդրիգեսն ինքնաթիռից դուրս է եկել ուղեբեռով։ Ստուգման ժամանակ նրա ուղեբեռում հայտնաբերվել է կոկաինի 37 փաթեթ։

Ռոդրիգեսը այն ինքնաթիռի անձնակազմի անդամ էր, որը նախագահ Բոլսոնարուին պետք է ուղեկցեր գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի գագաթնաժողովում Պուտինը և Թրամփն սկսել են բանակցությունները’
Հաջորդ հոդվածը‘«Նյուքասլի» գլխավոր մարզիչի թեկնածուները’