‘Բրազիլիայի նախագահի բոլոր թեկնածուները մասնակցել են հեռուստաբանավեճին’

952

Բրազիլիայի նախագահի պաշտոնի բոլոր յոթ թեկանածուները մասնակցել են հեռուստաբանավեճին: Հարավային Ամերիկայի ամենախոշոր պետության նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերին:

Գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը բանավիճել է հիմնական մրցակիցների՝ սոցիալիստ Մարինա Սիլվայի և սոցիալ-դեմոկրատ Աեսիու Նևեսի հետ:

Ռուսեֆը արդարացրել է իր կառավարության սոցիալական քաղաքականություը՝ բրազիլական տնտեսության զարգացման դանդաղեցման մեղքը բարդելով համաշխարհային ֆինասական ճգնաժամի վրա:

Սիլվան կոչ է արել հիմնովին վերափոխել երկրի քաղաքական համակարգը և իշխանությունից հեռացնել ավանդական վերնախավին:

Վերջին սոցհարցումների տվյալներով՝ Ռուսեֆն իր մրցակիցներից առաջ է անցել, սակայն փորձագետները կանխագուշակում են երկրորդ փուլի անխուսափելիությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Oրվա ընտանիքը. Անխել դի Մարիա (լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘Գայանեն դանակահարել է իր տուն եկած հյուրին’