‘Բրազիլիայի նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիոն ցանցին աջակցություն ցուցաբերելու մեջ ‘

1242

Բրազիլիայի գլխավոր դատախազի հրամանով նախաքննություն է սկսվել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նկատմամբ: Նախկին նախագահը կասկածվում է 2005 թ. բռնկված խոշոր կոռուպցիոն սկանդալին աջակցելու մեջ, գրում է Estado de S. Paulo պարբերականը:

Ըստ գործի նյութերի, դա Սիլվայի իշխանության տարիների Աշխատավորների կուսակցության առաջնորդ Ժոզե Ժենուինուն, որը նախագահի մերձավորներից է եղել, կոռուպցիոն ցանց է ստեղծել, որը պետական բյուջեից դրամական միջոցներ շորթելու միջոցով կազմակերպել է իշխող քաղաքական ուժի նախընտրական արշավները:

Պարբերականի տվյալներով՝ նույն գործով մեղավոր ճանաչված և 40 տարվա ազատազրկման դատապարտված բրազիլացի գործարար Մարկոս Վալերոն նոր ցուցմունքներ է տվել, ըստ որոնց՝ նախագահ դա Սիլվան տեղյակ է եղել կոռուպցիոն ցանցի գործունեության մասին:

Ինքը՝ նախագահը ժխտում է, որ աջակցություն է ցուցաբերել 2002-2005 թվականներին տեղի ունեցած ֆինանսական հանցագործություններին:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմը ‘
Հաջորդ հոդվածը‘Ժերար Դեպարդյեն կարող է դառնալ ՖԻՖԱ-ում Մորդովիայի դեսպանը’