‘Բրազիլիայի նախկին նախագահին ունեցվածքը թաքցնելու մեղադրանք է ներկայացվել’

1397

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Իգնասիու Լուլա դե Սիլվայի նկատմամբ մարտի 10-ին ունեցվածքը թաքցնելու և ոչ հավաստի տեղեկատվություն հաղորդելու մեղադրանք է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել է ТАСС-ը՝ հղում անելով Globo հեռուստատեսությանը:

Նույնպիսի մեղադրանքներ են հարուցվել նաև պետության նախկին ղեկավարի տիկնոջը և ավագ որդուն: Հետաքննությունը կասկածներ ունի, որ նախագահական ընտանիքը ունեցվածքի հայտարարագրում չի նշել առողջարանային Գուարուժա քաղաքում գտնվող շքեղ բնակարանը: Չի բացառվում, որ այդ բնակարանը փողերի լվացման սխեմայի մեջ է եղել: Նախկին նախագահը նախկինում հաստատել է, որ իսկապես հետաքրքրվել է այդ բնակարանով, սակայն հետագայում հրաժարվել է այն գնել:

Լուիս դե Սիլվայի փաստաբանի խոսքով՝ հետաքննության իրական նպատակը նրա «իմիջը միտումնավոր կերպով արատավորելն» է. դե Սիլվան, որ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2003-2011 թթ., համարվում է 2018 թ. ընտրություններում ամենահավանական թեկնածուներից մեկը իշխող Աշխատավորական կուսակցությունից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. շաբաթվա խորհրդանշական հավաքականը’