‘ Բրազիլիայի Պատգամավորների պալատի կոմիտեն ԼՂ հակամարտության կարգավորման կոչ է արել’

1294

Բրազիլիայի Պատգամավորների պալատի հաղորդակցությունների և տրանսպորտի կոմիտեն շնորհավորել է Ադրբեջանին՝ Embraer ինքնաթիռների գնման կապակցությամբ և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման կոչ արել: Այդ մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով ԱՀ ԱԳՆ-ը:

Աղբյուրի համաձայն, հիշյալ ուղերձն ընդունվել է Բրազիլիայի Պատգամավորների պալատի հաղորդակցության և տրանսպորտի կոմիտեի կողմից՝ այդ կոմիտեի նախագահ Ռոդրիգո Մայայի նախաձեռնությամբ: 

Միաժամանակ պատգամավորները ղարաբաղյան հակամարտության կարգավորյան կոչ են անում`«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականին ընդունված թիվ 822, 853, 874 և 884 բանաձևերի և պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»:

 

Նախորդ հոդվածը‘«Դե!մ եմ» պարտադիր կուտակայինին, որովհետեւ… (սոցիալական հոլովակ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը’