‘Բրազիլիայում ավտոբուսն ընկել է ճանապարհին գոյացած փոսի մեջ’

1067

Բրազիլիայի հյուսիսում մարդատար ավտոբուսը երկու քաղաքները միավորող մայրուղու վրա ընկել է փոսը, հաղորդել է The Telegraph-ը: Սկզբում ավտոբուսի ետևի ակներն են լռվել փոսի եզրին, և այդ ընթացքում ուղևորները հասցրել են դուրս գալ այնտեղից: Դրանից հետո արդեն դատարկ մեքենան ընկել է հսկայական հեղեղատը ու սկսել է լողալ գետով:

Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան: Տարվա այս եղանակին երկրում, սովորականի պես, հորդ անձրևներ են տեղում, որոնք էլ ջրհեղեղների պատճառ են դառնում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ դիվանագիտության ղեկավարը բանակցություններ է անցկացրել Ռաուլ Կաստրոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վին Դիզելը նորածին դստերն անվանակոչել է զոհված ընկերոջ անունով’