‘Բրազիլիայում բողոքի ցույցն ավարտվել է բախումներով’

885

Ռիո-դե-Ժանեյրոյում բողոքի զանգվածային ցույցն ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման՝ ավարտվել է բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավապահներն ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, որպեսզի ցրեն պիկ ժամին քաղաքի կենտրոնում մետրոյի ամենախոշոր հանգույցը գրաված ցուցարարներին: Նրանց հաջողվել է մետրոյից դուրս մղել ցուցարարներին, սական բախումները շարունակվել են փողոցում: Իրավապահների ուղղությամբ քարեր և այրվող շշեր են նետվել:

Անցյալ շաբաթ Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հայտարարել էր, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա 9 %-ով: Այսօրվանից ուղեվարձը 2,75 ռեալից (1,2 դոլար) դառնում է 3 ռեալ (1,3 դոլար):

Անցյալ տարի Բրազիլիայում բողոքի ալիք բարձրացավ կոռուպցիայի և այս ամռանը մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության համար արվող մեծ ծախսերի դեմ: Բողոքի ակցիաների համար առիթ էր ծառայել Սան-Պաուլուի իշխանությունների որոշումը՝ բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը, ինչը տեղի բնակիչների դժգոհությունն էր հարուցել: Այդ ժամանակ ամբողջ երկրով մեկ ծավալված բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի փորձագետ. Եթե ընդդիմությունը հասնի իշխանության, դա կարճատեւ կլինի’
Հաջորդ հոդվածը‘Սենսացիա. Հայաստանն ակնկալում է դուրս գալ միջին եկամուտ ունեցող երկրների ցանկից, կամ նորություններ ապառնի ժամանակով’