‘Բրազիլիայում գործադուլ են անում բժիշկները և օդանավակայանների աշխատակիցները’

782

Բրազիլիան շարունակում է ցնցվել տնտեսության առանցքային ոլորտների աշխատակիցների գործադուլներից: Երեկ գործադուլ են սկսել պետական օդանավակայանների աշխատակիցները՝այդպիսով կաթվածահար անելով երկրի ավելի քան 60 օդային տերմինալների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝  բրազիլական 27 նահանգներից 12-ում գործադուլ են հայտարարել բուժաշխատողները, որոնք բողոքում են դաշնային կառավարության ծրագրի դեմ՝ երկրի առանձին շրջաններում աշխատելու նպատակով բժիշկներ հրավիրել արտասահմանից: Գործադուլավոր բուժաշխատողների կարծիքով՝ բժիշկներին աշխատանքի ընդունելը՝ առանց նրանց մասնագիտական պատրաստվածությունն ստուգելու, վտանգի տակ կդնի բժշկական ծառայության որակը: Հակառակ կողմը, սակայն, համոզված է, որ բժիշկների գործադուլի հիմնական պատճառը արտասահմանցի գործընկերների մրցակցությունից խուսափելն է:

Գործադուլներն անցնում են Բրազիլիայի ամենախիտ բնակեցված և տնտեսապես ամենազարգացած քաղաքաներում, այդ թվում՝ Ռիո դե Ժանեյրոյում, Սան-Պաուլուում, ինչպես նաև՝ երկրի դաշնային մայրաքաղաք Բրազիլիայում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյանի եղբայրը անսթափ վիճակում «դեբոշ է սարքել» օդանավակայանում. Ոստիկանությունը լռում է’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎԳ. Մահացության դեպքերով քննությունները օբյեկտիվ չեն իրականացվում ‘