‘Բրազիլիայում ընդդիմադիր լրագրող է սպանվել’

875

Բրազիլիայի Կամպու-Գրանդի քաղաքում, իր տան շքամուտքի մոտ սպանվել է ընդդիմադիր լրագրող Էդուարդո Կարվալյոն: Նրա վրա կրակել են երկու անհայտ անձինք:

Կարվալյոն իրեն պատկանող լրատվական կայքում մշտապես քննադատություն է հնչեցրել տեղական իշխանությունների և առանձին քաղաքական գործիչների հասցեին: Իսկ վերջերս իր ֆեյսբուքյան էջում խոստացել էր աղմկահարույց բացահայտումներով նյութեր հրապարակել:

Դեռ մեկ տարի առաջ ընդդիմադիր լրագրողը ոստիկանությանը հայտնել էր, որ իրեն սպառնում են և պահանջել էր ապահովել իր անվտանգությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Բրազիլիայում սպանվել է մեկ այլ հայտնի լրագրող՝  Պաուլու Ռոդրիգեսը, որը հակակոռուպցիոն արշավ էր կազմակերպել երկրում:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի ընդդիմությունը Մուրսիին պետական հեղաշրջման մեղադրանք է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը փոխհատուցելու է իր ֆուտբոլիստների պատճառած վնասը’