‘Բրազիլիայում ներկայացվել է ԱԱ-2014-ի պաշտոնական գնդակը’

823

Բրազիլիայում ներկայացվել է ֆուտբոլի 2014 թ. աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հաղորդել է Associated Press-ը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյի բուսաբանական այգում: Արարողությանը, մասնավորապես, մասնակցել են աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի Կաֆուն և հոլանդացի ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆը:

«Բրազուկա» (Brazuka)  անունն ստացած գնդակը զարդարված է կապույտ, ոսկեգույն և կանաչ շերտագծերով, որոնք խորհրդանշում են Բրազիլիայում մեծ ժողովրդականություն վայելող  և ավանդական պատկերացումներով՝ հաջողություն բերող ապարանջանները:

 «Բրազուկան», ընդհանուր առմամբ, նման է լինելու Adidas ընկերության՝ վերջին տարիների ֆուտբոլի մրցաշարերի համար պատրաստած գնդակներին՝ «Տանգո 12»-ին, որով խաղացել են Եվրոպայի 2012 թ. առաջնությունում, և «Կաֆուսա» (Cafusa)-ին, որն օգտագործվել է 2013 թ. Համադաշնության գավաթի խաղերում:

Քվեարկությանը, որի արդյունքներով գնադակն ստացել է «Բրազուկա» անունը, անցկացվել է 2012 թ. օգոստոս-սեպտեմբերին: Դրան մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այդ տարբերակի օգտին քվեարկել է նրանց գրեթե 78 %-ը: «Բրազուկա» բառով անվանում են և՛ բրազիլացիների կենսակերպը, և՛ հենց իրենց՝ այլ երկրներում բնակվող բրազիլացիներին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Բրազիլիայի 12 քաղաքներում, 2014 թ. հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանը Պուտինին «Վլադիմիր Իլյիչ» անվանեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը չի քննարկի Ուկրաինայի հարցը’