Բրազիլիայում սողանքի հետևանքով կան զոհեր և տասնյակ անհետ կորածներ

348

Առնվազն երկու մարդ է զոհվել, և տասնակ մարդիկ անհետ կորել են, երբ սողանքը գահավիժել է մայրուղու վրա Բրազիլիայի հարավում, Պարանա նահանգում։

Իշխանությունների տվյալներով՝  հորդառատ անձրևից հետո թեք լանջից ցած թափվող  ցեխի հոսանքը քշել-տարել է առնվազն 20 մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ։

Փրկարարների խոսքով՝ վատ եղանակը և տեղանքը դժվարացնում են որոնողական աշխատանքները։

Ըստ հրշեջների՝ անհետ կորած է համարվում 30-ից 50 մարդ։ Ողջ մնացած մարդկանց գտնելու հույսով գործի են դրվել անօդաչու սարքեր։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄադրիդում Ուկրաինայի դեսպանատանը փոստով ուղարկված ռումբ է պայթել
Հաջորդ հոդվածըՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական կարգավիճակ է շնորհել ֆրանսիական բագետին