‘Բրազիլիայում ցույցեր են՝ ի պաշտպանություն երկրի նախագահի’

1229

Կառավարության հազարավոր կողմնակիցներ Բրազիլիայի քաղաքներում դուրս են եկել  փողոց, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ պետական նավթային Petrobras ընկերության հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո:

Դիլմա Ռուսեֆը ընկերության տնօրենների խորհուրդը ղեկավարել է 2003-2010 թթ.: Թե նա, թե իր կուսակցությունը հերքում են իրենց մասնակցությունը կոռուպցիային: Ռուսեֆի դեմ մեղադրանք չի առաջադրվել, սակայն ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը:

Petrobras-ի շուրջ կոռուպցիոն սկանդալում շրջանառվում է 54 անուն: Դատախազության դիմումում ասվում է, որ պաշտոնյաները կարող էին առնվազն 3 % միջնորդավճար ստանալ պետպատվերների պայմանագրերի գումարից:

Նախագահի և կառավարության կողմնակիցներն այդ սկանդալը համարում են «հեղաշրջման փորձ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլը հաղորդել է Գերագույն դատարանի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման մասին’