‘. Բրազիլիան և Մեքսիկան հաղթանակներ տարան. Նրանք 1/8 եզրափակիչում են (տեսանյութեր)’

578

Ավարտվեցին զուգահեռաբար ընթացող A խմբի Բրազիլիա-Կամերուն և Մեքսիկա-Խորվաթիա հանդիպումները: Կամերունի հավաքականն այս խմբի հետնապահն էր և արդեն իսկ դուրս  էր մնացել հաջորդ փուլից: Դա չխանգարեց, որ հանդիպումը բավական գոլառատ ու դիտարժան լինի: Բրազիլացիները 4 գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը և ընդունեցին միայն մեկը:

Այսպիսով, Բրազիլիան խմբային փուլում 3:1 հաշվով հաղթեց Խորվաթիային, գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Մեքսիկայի հետ, Կամերունի նկատմամբ առավելության հասավ 4:1 հաշվով և A խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ինչը նշանակում է, որ 1/8 եզրափակչում Սկոլարիի թիմը մրցելու է B խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Չիլիի ընտրանու հետ:

1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Մեքսիկայի հավաքականը: Այստեղ պայքարը թեժ էր և լարված: Մեքսիկացիները պաշտպանվում էին անձնուրացաբար՝ ոչ մի հնարավորություն չտալով Խորվաթիային: Այստեղ գոլերը գրանցվեցին միայն խաղավերջում, երբ Մեքսիկան հակառակորդի դարպասը խփեց 3 գոլ, իսկ իր սեփական դարպասն ընդունեց 1-ը: Արդյունքում՝ Բրազիլիան և Մեքսիկան 3 խաղից հետո վաստակեցին 7-ական միավոր, սակայն գնդակների  տարբերության շնորհիվ բրազիլացիները զբաղեցրեցին առաջին տեղը, իսկ մեքսիկացիները` երկրորդ: 1/8 եզրափակիչում  Մեքսիկան իր ուժերը կչափի Հոլանդիայի հետ:

 

ԿԱՄԵՐՈՒՆԲՐԱԶԻԼԻԱ

1-4 (1-2)

 

 

0-1՝ Նեյմար 17՛, 1-1՝ Ժոել Մատիպ 26՛, 1-2՝ Նեյմար 34՛, 1-3՝ Ֆրեդ 50՛, 1-4՝ Ֆերնանդինյու 85՛

 

ԿԱՄԵՐՈՒՆ. 16.Շառլ Իտանժ, 3.Նիկոլյա Նկուլու, 12.Անրի Բեդիմո, 22.Ալան Նյոմ, 7.Լանդրի Նգեմո, 17.Ստեֆան Մբիա, 18.Էյոնգ Էնո, 21.Ժոել Մատիպ, 8.Բենժամեն Մուկանջո (20.Էդգար Սալլի, 59), 10.Վենսան Աբուբակար (15.Պիեր Վեբո, 72), 13.Էրիկ Շուպո-Մոտինգ (11.Ժան Մակուն, 81)

ԲՐԱԶԻԼԻԱ. 12.Ժուլիո Սեզար, 2.Դանի Ալվես, 3.Տիագու Սիլվա, 4.Դավիդ Լուիզ, 6.Մարսելո, 8.Պաուլինյու (5.Ֆերնանդինյու, 46), 11.Օսկար, 17.Լուիզ Գուստավո, 7.Հալկ (16.Ռամիրես, 63), 9.Ֆրեդ, 10.Նեյմար (19.Վիլիան, 71)

 

Զգուշացում՝ Էյոնգ Էնո 11՛ (Կ), Էդգար Սալլի 75՛ (Կ), Ստեֆան Մբիա 80՛ (Կ)
Մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

11 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (18)

14

ՏՈՒԳԱՆՔ

19

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

 

ԽՈՐՎԱԹԻԱ ՄԵՔՍԻԿԱ

1-3 (0-0)

 

0-1՝ Ռաֆայել Մարկես 72՛, 0-2՝ Անդրես Գուարդադո 75՛, 0-3՝ Խավյեր Էրնանդես 82՛, 1-3՝ Իվան Պերիշիչ 87՛

 

ԽՈՐՎԱԹԻԱ. 1.Ստիպե Պլետիկոսա, 2.Շիմե Վրսալկո (20.Մատեո Կովաչիչ, 58), 3.Դանիել Պրանյիչ (9.Նիկիցա Ելավիչ, 74), 5.Վեդրան Չորլուկա, 6.Դեյան Լովրեն, 11.Դարիո Սռնա, 4.Իվան Պերիշիչ, 7.Իվան Ռակիտիչ, 10.Լուկա Մոդրիչ, 17.Մարիո Մանջուկիչ, 18.Իվիցա Օլիչ (16.Անտե Ռեբիչ, 69)

ՄԵՔՍԻԿԱ. 13.Գիլերմե Օչոա, 2.Ֆրանսիսկո Ռոդրիգես, 4.Ռաֆայել Մարկես, 7.Միգել Լայուն, 15.Էկտոր Մորենո, 22.Պաուլ Ագիլյար, 6.Էկտոր Էրերա, 18.Անդրես Գուարդադո (8.Մարկո Ֆաբիան, 84), 23.Խոսե Վասկես, 10.Ջովանի դոս Սանթոս (14.Խավյեր Էրնանդես, 62), 19.Օրիբե Պերալտա (21.Կառլոս Պենյա, 79)

Հեռացում՝ Անտե Ռեբիչ 89՛ (Խ)
Զգուշացում՝ Իվան Ռակիտիչ 9՛ (Խ), Ռաֆայել Մարկես 39՛ (Մ), Խոսե Վասկես 66՛ (Մ)
Մրցավար՝ Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

10 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (7)

18

ՏՈՒԳԱՆՔ

12

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Հայտնի են 1/8-ի առաջին զույգերը. Բրազիլիա-Չիլի, Հոլանդիա – Մեքսիկա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մամուլի անդրադարձը՝ Սարյան փողոցում ոստիկանության գործողություններին’