Բրազիլիա․ Հարձակվողները գողացել են նախագահական պահակազորի հաստիքային զենքը

305

Բրազիլիայի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները, որոնք ներխուժել են նախագահի նստավայր, այնտեղից գողացել են պետության ղեկավարի պահակազորին պատկանող զենքը, կիրակի օրը տեղեկացրել է հանրային կապերի վարչության ղեկավար նախարար Պաուլու Պիմենտան։

Իր Twitter-ում տեղադրված տեսագրության մեջ քաղաքական գործիչը ցուցադրել է պետանվտանգության քարտուղարության կաբինետի ավերածությունը՝ նշելով, որ հատակին ու սեղանների վրա  թափված բաց ճամպրուկներում պահվում էին « մահաբեր և ոչ մահաբեր զենքեր և զինամթերք»։ Ըստ նրա՝ գրոհողները փորձել են հրկիզել շինությունը։ Նա չի ճշտել, թե քանի միավոր զենք է առևանգվել, սակայն կադրերում զենքի առնվազն ութ դատարկ պայուսակ է երևում։ Վարչակազմի ներկայացուցիչների կարծիքով՝ գրոհողները իմացել են, թե որտեղ է պահվում նախագահական պահակազորի զենքը։

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն անկարգության հեղինակներին անվանել է ֆաշիստներ և դեմոկրատիայի հակառակորդներ։ Նա աջակցություն է հայտնել Բրազիլիայի ժողովրդին և նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։

Հնդկաստանը նույնպես դատապարտել է անկարգությունները Բրազիլիայում և լիակատար աջակցություն հայտնել երկրի իշխանությունների գործողություններին, երկուշաբթի հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ Ադելաիդայի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըՍիմոնե Ինձագի․ Շատ դժգոհ ենք մրցավարների աշխատանքից