‘Բրազիլիա-Անգլիա՝ 2:2, ԱՄՆ-Գերմանիա՝ 4:3’

1064

Հունիսի 2-ին կայացան մի շարք ընկերական հանդիպումներ, որոնցից առանձնացան երկուսը:

Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում ընդունեց  Անգլիայի հավաքականի: Հանդիպումը անցավ լարված պայքարում եւ ի վերջո ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Նշենք, որ այս խաղում բացարձակապես ոչնչով աչքի չընկավ «Բարսելոնայի» ապագա հարձակվող Նեյմարը:

Շատ ավելի դիտարժան եւ դրամատիկ ստացվեց  ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ մրցավեճը, որը կայացավ Վաշինգտոնում: Գերմանացիները հանդես էին գալիս ոչ ամենաուժեղ կազմով, սակայն դա չխանգարեց, որ կողմերը ցուցադրեն բաց, հարձակողական ֆուտբոլ, որի արդյունքը գրանցված 7 գոլն էր: Ամերիկացիները ավելի համառ գտնվեցին եւ հաղթեցին 4:3 հաշվով: Գոլերից մի քանիսը չափազանց գեղեցիկ էին, իսկ մեկը՝ արտառոց, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Տեր Շտեգենը:

Ընկերական հանդիպումներ 

Բրազիլիա – Անգլիա՝ 2:2

Ֆրեդ, 57, Պաուլինյո, 82 – Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 67, Ուեյն Ռունի, 79 

ԱՄՆ – Գերմանիա՝ 4:3

Ջոզի Ալտիդոր, 13, Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 17 (ինքնագոլ), Քլինտ Դեմպսի, 60, 64 – Հայկո Վեստերման, 52, Մաքս Կրուզե, 79, Յուլիան Դրաքսլեր, 81

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մշակն ու ազնվականը. նոր քաղաքական որակ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’