‘Բրազիլիա — Իսպանիա. Ո՞վ է հիմա ավելի «բրազիլացի»’

1222

«Ավելի մեծ մարտահրավեր, քան հաղթել նրանց այստեղ` Բրազիլիայում, չի կարող լինել» Անդրես Ինյեստա

2011-ի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության եզրափակչում «Բարսելոնա» — «Սանտոս» հանդիպումից հետո, որն ավարտվեց Բարսայի հաղթանակով՝ 4-0, Յոհան Կրույֆը ասաց. «Սա իրոք պատմական օր է, որովհետև առաջին անգամ պատմության մեջ որևէ մեկը կարողացավ այսքան դոմինանտ լինել բրազիլացիների նկատմամբ»:

Ֆուտբոլային տեսակների դոմինանտության մասին խոսակցությունները սկսել են Բրիտանիայում տակտիկական առաջին դասավորվածությունների հետ մեկտեղ: Այն ժամանակ անգլիացիները շոտլանդացիների կարճ փոխանցումներով ֆուտբոլը համարում էին «ոչ տղամադրկային» և նախընտրում «նետել գնդակը առաջ և պայքարել»: Նմանատիպ բանավեճերը շարունակվում են մինչև հիմա. իտալացիները (և ոչ միայն նրանք) շարունակում են համարել հաղթանակը ամենակարևորը ֆուտբոլում, իսկ, օրինակ, Մենոտին կարևորում է այն, «թե ինչ կթողնես քեզնից հետո»:

Ինչևէ, ֆուտբոլի մասսայականության հետ մեկտեղ 50-ականների բրազիլական ֆուտբոլի փայլուն գերտաղանդների առկայությունը` Գարինչա, Դիդի, Պելե, Ջաիրզինյո, 1958-ից 1970 թվականներին թույլ տվեց նրանց 3 անգամ նվաճել Աշխարհի առաջնության գավաթը` այդ ժամանակից ի վեր իրենց ֆուտբոլը դարձնելով դոմինանտ:

Եվ չնայած «Տոտալ ֆուտբոլի» ի հայտ գալուն, «Կատենաչոյի», գերմանական «Բունդեսմեքենայի», արգենտինական «Լա Նուեստրայի» ԱԱ-ներում հաղթանակների` այդ տարիների լոյալ ֆուտբոլասերների համար մինչ այժմ հենց բրազիլականն է համարվում դոմինանտ: Պատճառը շատ պարզ է՝ բրազիլացիները բոլորից շատ՝ 5 անգամ են նվաճել աշխարհի առաջնության գավաթը` այդ ընթացքում ամենաշատը պարգևելով վառ անհատականություններ, ովքեր ունակ էին միայն իրենց կերպարով «սիրահարվեցնել» բրազիլական ֆուտբոլին:

Եվ հիմա 70-ականներից ի վեր XXI դարի առաջին տասնամյակի երկրորդ կեսում ի հայտ է գալիս իսպանական «Տիկի տական», որի նախահայրեր կարելի է համարել Մասլովին և ինչու ոչ Լոբանովսկուն, իսկ ամենամոտ արմատները կարելի է գտնել բրազիլական ֆուտբոլի նկատմամբ Բարսայի հաղթանակով հրճվող Յոհան Կրույֆի «Դրիմ թիմում»:

Իսպանական ֆուտբոլային տեսակի գերիշխանության մասին խոսում են ոչ միայն Դել Բոսկեի թիմի հաղթանակները, այլև, օրինակ, այն որ, բակային և սիրողական ֆուտբոլում մեր օրերում ավելի շատ «հարգանքի» են արժանանում ոչ թե բրազիլական ոճի տեխնիկական հնարքները, այլ իսպանական նուրբ և խելացի գնդակի արագ խաղարկումները:

Իհարկ, վերջին ՉԼ-ի գերմանական ֆուտբոլի հաղթանակը իսպանացիների նկատմամբ թույլ է տալիս գերմանացիներին համարել ֆավորիտ իսպանացիների գերիշխանությունը ավարտելու հարցում: Բայց հաջորդ տարի ԱԱ-ն անցկացվելու է բրազիլիայում, ովքեր տարբեր տվյալներով արդեն իսկ ԱԱ 2014-ը անկացնելու համար ծախսել են 20-ից 30 միլիարդ դոլար: Այս գումարները, բացի տնտեսական խնդիրներից, միտված են նաև ֆուտբոլում դոմինանտությունը վերադարձնելուն:

Բրազիլացիների այս սերունդը մեծապես զիջում է իր նախորդներին և 2014-ին իրենք` բրազիլացիները իրենց հաղթանակը համարում են «ֆանտաստիկա»: Բրազիլացիների ոչ աստղային կազմը ղեկավարում է Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով հաղթել է ԱԱ 2002-ում, որի ցուցադրած ֆուտբոլը Կրույֆը այն ժամանակ որակեց որպես «անտիֆուտբոլ»: Կոնֆեդերացիայի գավաթը ցույց տվեց, որ Սկոլարիի թիմը նորից ցույց տալով ոչ գրավիչ ֆուտբոլ` ունակ է հաղթելու: Եզրափակչում նրանք կհանդիպեն, ինչպես Տորեսն է ասում, մեր օրերի «բրազիլացիների»՝ իսպանացիների դեմ, ովքեր պատրաստվում են հաջորդ տարի Բրազիլիայում ապրել իրենց «հոգեվարքը»: Եվ որքան էլ Իսպանիայում փորձեն երկարեցնել իրենց փայլուն շրջափուլը, 2014-ից հետո այլևս հավաքականում չի լինի դաշտում «տիկի-տակայի» էացումը համարվող Չավին: Հավաքականում իրենց ելույթները կավաևտեն նաև Կասիլյասն ու Պույոլը:

«Բավարիան» ավարված մրցաշրջանում ցույց տվեց, թե ինչպես է հնարավոր երկրորդ համարով խաղալով` ֆիզիկապես գերիշխել և հաղթել «տիկի-տակային»: Նմանատիպ լուծում պետք է փորձի գտնել այսօր նաև Սկոլարին, որպեսզի կարողանա ԱԱ 2014-ից շուտ կանգնեցնել իսպանացիներին:

Հավանական մեկնարկային կազմերը

Բրազիլիա: Ժուլիո Սեզար; Դանի Ալվեշ, Դավիդ Լուիզ, Տյագո Սիլվա, Մարսելո; Լուիս Գուստավո, Պաուլինյո, Օսկար; Նեյմար, Հալկ, Ֆրեդ:

Իսպանիա:  Կասիլյաս; Արբելոա, Պիկե, Սերխիո Ռամոս, Ժորդի Ալբա; Բուսկետս, Չավի, Ինյեստա; Պեդրո, Սեսկ, Սոլդադո:

Նախորդ հոդվածը‘Կահիրեում հակակառավարական բազմահազարանոց ցույց է սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Հրդեր ճարտարապետների միության շենքում’